Search

«Ավանդականը նորովի»․ ինչպես կուռմադդումը արվեստի ստեղծագործություն դարձավ

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ  «Ավանդականը նորովի» խորագիրը կրող ցուցահանդես։ Այն  նվիրված էր մեր երկրում զարգացող մի նոր ու գեղեցիկ արվեստի ` դդմարվեստի աշխատանքներին։ Միջոցառման ընթացքում կազմակերպիչները ներկայացրեցին  դդմարվեստի զարգացման պատմությունը և հյուրերի համար  վարպետաց դաս կազմակերպեցին։

Միջոցառման կազմակեպիչ, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի կիրառական արվեստի բաժնի ուսանողուհի Հերիքնազ Խաչիկյանն, ով իր գործունեությունն ամբողջապես նվիրել է դդմարվեստի զարգացմանը, նշեց, որ իրենց գլխավոր նատակը արվեստի այս ճյուղի հանրահռչակումն է։

people

«Ես փորձում եմ վերականգնել կիրառական արվեստի այս գեղեցիկ ճյուղը։ Նման ցուցահանդեսներն ունեն մեկ նպատակ՝  նպաստել զարգացմանը և օգնել ճանաչում ձեռք բերել։ Այս անգամ ոչ թե իմ անհատական ցուցահանդեսն է, այլ ՀՊՄՀ-ի թանգարանի օժանդակությամբ կազմակերպել ենք այս արվեստով հետաքրքրվողների համատեղ ցուցահանդես։ Դեռ տարիներ առաջ ես տարբեր ստեղծագործողների տվել եմ դդմիկներ աճեցնելու համար սերմեր, դդմիկներ, սովորեցրել եմ ինչպես աշխատել նյութի հետ, ինչպես մշակել ու ստեղծագործել։ Եվ ահա այսօր կարելի է ասել  «քաղում ենք պտուղները» և գնահատում այն աշխատանքը, որը ցուցահանդեսի մասնակիցներն արել են տարիների ընթացքում»։

people

«Ցուցահանդեսը կրում է  «Ավանդականը նորովի» խորագիրը, որովհետև եթե հնում մեր նախնիները դդմիկները կիրառել են առօրյայում, ապա այսօր  մենք դրանք  ներկայացնում ենք նաև որպես դեկորներ ու ավելի կարևորում գեղագիտական կողմը»,-ասաց Հերիքնազը։


art
art

Ցուցահանդեսին ներկա էին Մանկավարժական համալսարանի վարժարանի աշակերտները, ովքեր ներկաների հետ մասնակցեցին վարպետաց դասին և իրենց առաջին քայլերն արեցին դդմարվեստում։ Իսկ ովքեր չհասցրեցին դդմիկների հետ աշխատել ստեղծագործողներին թողեցին իրենց վառ ու գունավոր նկարները, հույսով, որ մի օր դրանք կհայտնվեն կուռմադդումի վրա։

Դդումը մեկամյա բույս է, պետք է ամեն տարի ցանել, աճում է 7-8 ամիս։ Այն դդմիկը, որի վրա  նկարում են ու աշխատում, արդեն 1 տարի չորացած է լինում, իսկ դա հեշտ գործընթաց չէ՝ ճիշտ չորացնել, ժամանակին քաղել և այլն։

art

#թանգարաններ #ոչնյութականմշակութայինժառանգություն