Search

Ապրիլի 15-ը մշակույթի միջազգային օրն է

📚🗿Ապրիլի 15-ը մշակույթի միջազգային օրն է

📍Մշակույթի միջազգային օրը սահմանվել է ի պատիվ 1935 թվականի ապրիլի 15-ին ընդունված Պատմական հուշարձանների ու գեղարվեստական և գիտական հաստատությունների պահպանման մասին դաշնագրի:

📍Այն միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես Ռերիխի դաշնագիր` ի պատիվ ռուս հայտնի նկարիչ և մշակութային գործիչ Նիկոյալ Ռերիխի: Նա մշակույթը համարում էր մարդկային հասարակության կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը:

🌟«Մշակույթ» բառը, սանսկրիտից բառացիորեն թարգմանած, նշանակում է լույսի երկրպագություն, որի նպատակն է տեսնել գեղեցիկն ու հասնել ինքնակատարելագործման:

📣Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է:

🔆Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:

⁉️Իսկ դուք մշակույթի ո՞ր ճյուղն եք նախընտրում։


#Հայկականմշակույթ #ՀՀմշակույթինախարարության #ոչնյութականմշակութայինժառանգություն