Search

Աշխարհի ամենահին գորգը գործվել է Հայաստանում

Մ.թ.ա. 5-3 դարերին թվագրվող գորգը հրաշքով պեղվել է Սիբիրի սառեցված դամբարաններից

Աշխարհի ամենահին՝ մ.թ.ա. 5-3 դարերով թվագրվող գորգը, համարվում է «Պազիրիկ»-ը, որը հրաշքով պեղվել է Սիբիրի սառեցված դամբաններից: Այս խորհրդավոր գորգը՝ քառակուսի խավով, շատ մասնագետների կարծիքով, ունի հայկական ծագում, հայտնում է vstrokax.net-ը:

Երբ Էրմիտաժի քիմիկոսներն ու ներկերի մասնագետները զննում էին « Պազիրիկ» գորգը, եզրակացություն արվեց, որ գորգում օգտագործված կարմիր թելերը ներկված են հայկական որդան կարմիրով, որը հնում տարածված է եղել Արարատյան դաշտավայրում:

Հին գորգերի ականավոր գիտակ Ուլրիխ Շուրմանը գտածոյի մասին ասում է. «Ելնելով առկա փաստերից և ապացույցներից՝ ես համոզված եմ, որ «Պազիրիկ» գորգը հուղարկավորության պարագա էր և, ամենայն հավանականությամբ, հայկական արհեստագործության գլուխգործոց է»:

«Պազիրիկ» գորգը ստեղծելու համար կիրառված տեխնիկան համապատասխանում է կրկնակի հանգույցների՝ հայկական տեխնիկային: Այս տեխնիկան Իրանի գորգագործության մի քանի կենտրոններում հայտնի է որպես «Արմանի բաֆֆ», այսինքն՝ «հայկական գործ»:

Նշվում է նաև, որ Հայաստանում սիմետրիկ հանգույցներով հյուսված նման գորգերի բեկորներ, որոնք նման են «Պազիրիկ» գորգին, հայտնաբերվել են Կարմիր բլուրում: