Search

Անահիտ աստվածուհու արձանը՝ Բրիտանական թանգարանում

Մեր թվարկությունից առաջ 1-ին կամ 2-րդ դարով թվագրվող հին հայկական դիցարանի Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի դրվագները՝ գլուխը և ձախ ձեռքը պատահմամբ հայտնաբերվել է մի գյուղացու կողմից հողային աշխատանքների ժամանակ 1872 թվականին ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքում` Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Երզնկա (Էրզինջան) քաղաքի մոտ գտնվող Սադակ (Սատալա) պատմական բնակավայրում:

Անահիտ աստվածուհու արձանի գլուխը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս (Ստամբուլ), իսկ այնուհետև Իտալիա, որտեղ այն գնել է հնությունների գիտակ Ալեսանդրո Կաստելանին, ով և ավելի ուշ փոխանցել է արձանի գլուխը Լոնդոն՝ Բրիտանական թանգարանին, իսկ որոշ ժամանակ անց թանգարանին է փոխանցել նաև նույն արձանի երկրորդ դրվագը՝ ձախ ձեռքը:


«Հայ-եվրոպական մշակութային կենտրոն» հիմնադրամ

#Անահիտաստվածուհի #Բրիտանականթանգարան #Հայհեթանոսականմշակույթ