Search

‹‹Այս աշխարհի իմ անկյունը››

Արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի

‹‹Այս աշխարհի իմ անկյունը›› խորագրով

անհատական ցուցահանդեսի վերաբերյալ

Հուլիսի 14-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա գեղանկարիչ, արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի՝ «Այս աշխարհի իմ անկյունը» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 21-ը:

Վահրամ Միքայելյանը ծնվել է 1965 թ., Վայոց Ձորի մարզի Սերս գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, Վայքի ուսումնարանում և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում:

1987 թ. Վայքի Մշակույթի տանը բացվել է նրա առաջին անհատական ցուցահադեսը: 1988 թ. միացել է պայքարի ելած հայորդիներին, մասնակցել նստացույցերին, այնուհետև օգնության հասել երկրաշարժից տուժածներին: 1989 թ. աշխատանքի է անցել Վայքի Մշակույթի տանը, հիմնել նկարչական խմբակ, ինչպես նաև նկարչություն է դասավանդել Վայքի թիվ 2 դպրոցում: 1991 թ. Նկարիչների միության նախագահ Արա Շիրազի կողմից արվեստանոց է նվեր ստացել՝ Վայք քաղաքում:

1992 թ. Վահրամ Միքայելյանը, Վայքի կամավորական ջոկատի հետ մասնակցել է Լաչինի միջանցքի ինքնապաշտպանական մարտերին, ծանր վիրավորվել է և զրկվել աջ ձեռքից, բայց միևնույն է շարունակում է նկարել...

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am