Search

Ամփոփվել է «Մոռացված ավանդույթների՝ թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության արհեստագո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային մրցութային ծրագրերի շրջանակում իրականացված «Մոռացված ավանդույթների՝ թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության արհեստագործական հմտությունների և տեսական գիտելիքների ուսուցում» ծրագրի շրջանակում՝ գործնական դասընթացների և ինտերակտիվ զրույցների միջոցով Արմավիրի մարզի Արաքս, Սարդարապատ, Բամբակաշատ, Մարգարա համայնքներում և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում շուրջ 120 մասնակիցներ ծանոթացել են հայկական հնագույն արհեստագործական հմտություններին, ձեռք են բերել տեխնիկական և ճանաչողական գիտելիքներ: Ծրագրի իրականցման արդյունքում ապահովվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունն ու դրա արդիականացումը, թանգարանային ֆոնդի հանրայնացումը, բնակչության երիտասարդ տարիքային խմբի ներգրավումը մշակութային ժառանգության բնականոն փոխանցման գործում, ինչպես նաև թանգարանային որակյալ ու բազմազան ծառայությունների ստեղծումը: Ծրագրի ձեռքբերումներից են «Թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության մոռացվող ավանդույթների վերածնունդը» խորագրով գրքույկի հրատարակումը և դասընթացների վերաբերյալ երեք կարժամետրաժ տեսանյութերի պատրաստումը, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով. Թաղիքագործություն

Ժանեկագործություն

Կարպետագործություն