Search

Ախլցխացի հարսի տարազ


Հարսանեկան այս շնորհալի տարազը տեղում կոչում էին «Հայոց շոր», որովհետև Ախլցխայի բնակչությունը Կարինից էր գաղթել ՝ 1830-ական թվականներին ։ Բարձր Հայքի կանանց տարազում հատկապես ուշագրավ էր թեզանիքից առկախ զարդական հավելվածը, ինչպես տեսնվում է այս նկարում։ Պետք է նշել նաև հարսի գոգնոցի ավանդական նշանակությունը ։ Այն տալիս էին որպես օժիտ, գոտու նեղ կապի վրա ասեղնագործելով հետևյալ մակագրությունը.

«ի վայելումն ...ի» ,նշելով նաև ամուսնության թվականը ։