Search

Ազգային ժողովրդական երգերի համերգ Ազատանում

«Ծիրանափող» մշակութային, երիտասարդական ՀԿ-ն նախաձեռնել և իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող «Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտական մշակութային ժառանգությունը Շիրակի մարզում» ծրագիրը, որի շրջանակներում սույն թվականի Հուլիսի 22-ին ժամը 14:00-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի կունենա ազգային ժողովրդական երգերի համերգ’ Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և «Շերամ» անսամբլի սաների կատարմամբ, որի ընթացքում կհնչեն բացառապես այն երաժշտական կատարումները, որոնք բացահայտվել են ծրագրի շրջանակներում կատարված հավաքչական աշխատանքների միջոցով։ ✅Մուտքն անվճար է ✅Բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը,որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 22-ին ժամը 14։00-ին Ազատան համայնքի մշակույթի կենտրոնում։