ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այբուբեն.jpg

Խաչվերաց, Ամանոր, Զատիկ, Բարեկենդան, Ծաղկազարդ և այլ ազգային տոներ ու արարողություններ. հայկական ազգ

«Հայ ազգային ավանդական տոները» հրատարակվել է Երիտասարդական ակումբների դաշնության «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ»...

այբուբեն.jpg

Եվրոպական ժառանգության օրեր. ժառանգություն և կրթություն. ցկյանս ուսումնառություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է. Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝...

Հայաստանը խաղաղության խաչմերուկում

1-1.jpg

Իրականացվում է՝ 2012 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Ավանդական Տոների Վերածնունդ» ՀԿ

Իրականացման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Երևան

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն


«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնն արդեն դարձել է ավանդական և իր հաստատուն տեղն ունի ազգային կատարողական արվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված մշակութային միջոցառումների շարքում: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել ազգային կատարողական արվեստը, այլև ունենալով միջազգային ձևաչափ՝ ապահովում է այլ ժողովուրդների ֆոլկլորային արվեստին հաղորդակցվելու մատչելիություն և նպաստում միջմշակութային երկխոսությանը:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնին հայաստանյան խմբերի հետ մեկտեղ մասնակցում են արտերկրի ազգագրական երգի և պարի խմբեր:

press to zoom
press to zoom
1/1