ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քառաձայն վիշապերգ

Հարգելի հետևորդներ և արվեստասերներ, «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը կազմակերպում է ցուցահանդես՝ նվիրված Արցախյան «Խնձորեսկ» տես...

Զրույց հայկակական ժամանակակից գորգարվեստի մասին

«Ժողովրդական Արվեստի Հանգույց» կրթամշակութային հիմնադրամը կազմակերպում է այս տարվա առաջին զրույց-բանախոսությունը, որը վերաբերում է հայկակ...

Արենի գինու փառատոն

Փառատոնն առաջին անգամ կայացել է 2009 թվականին։ Այն կազմակերպում է «Արենի գինու փառատոն» հիմնադրամը։ Արենի գյուղի տարածքում գտնվող քարանձավում 2010 թվականին հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը, ինչն էլ ավելի մեծացրեց փառատոնի կարևորությունը։

Ժամանակի ընթացքում փառատոնն այնքան հայտնի դարձավ, որ մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։ Փառատոնի նպատակը գյուղական տուրիզմի զարգացումը, հարուստ պատմության, մշակույթի, երկրի ազգային առանձնահատկությունների, Արենիում և շրջակա գյուղերում տուրիզմի զարգացման հեռանկարները ներկայացնելն է։

Փառատոնի շրջանականերում կայացող իրադարձություններին մասնակցում են ինչպես բազմաթիվ հյուրեր և տուրիստներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փառատոնի ծրագրում մշտապես ներառված են լինում գինու պատրաստումը, գինու համտեսը, հյուրասիրությունը և վաճառքը, գյուղատնտեսական այլ մթերքների համտեսը և վաճառքը։

Իր անցկացման 11 տարիների ընթացքում փառատոնը համախմբել է թե տնական գինիների՝ պատրաստված Արենի գյուղի և հարակից շրջանների բնակիչների կողմից, թե արտադրական գինիների: