ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քառաձայն վիշապերգ

Հարգելի հետևորդներ և արվեստասերներ, «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը կազմակերպում է ցուցահանդես՝ նվիրված Արցախյան «Խնձորեսկ» տես...

Զրույց հայկակական ժամանակակից գորգարվեստի մասին

«Ժողովրդական Արվեստի Հանգույց» կրթամշակութային հիմնադրամը կազմակերպում է այս տարվա առաջին զրույց-բանախոսությունը, որը վերաբերում է հայկակ...

Էպոսյան օրեր

«Էպոսյան օրեր» փառատոն

Իրականացվում է՝ 2011 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» ՀԿ

Իրականացման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Ուջան համայնք

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Փառատոնի նպատակն է ազգային էպիկական ժառանգության պահպանումը, սերունդներին փոխանցումն ու հանրահռչակումը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են բազմաժանր միջոցառումներ, մրցույթներ, որոնք ընդգրկում են ողջ հանրապետության տարածքը, իսկ ամփոփիչ փառատոն-տոնախմբությունը հիմնականում իրականացվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում:

Ծրագրի կարևոր բաղադրիչներից են Էպոսասացության մրցույթը և էպոսին նվիրված շարադրությունների հանրապետական օլիմպիադան: Հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվում են վիպասանության և շարադրությունների մրցույթներ, ապա մարզային փուլի հաղթողների համար կայանում է վերջնական ընտրական փուլ, իսկ հաղթողները ստանում են էպոսյան թեմատիկ մրցանակներ:

«Սասնա Ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» Հայաստանի Հանրապետության հայտը 2012 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

1/1