Արենի գինու փառատոն
Գինու ամենամյա համահայկական փառատոնը, որն ավանդաբար անց է կացվում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Արենի գյուղում։
Արվեստների և արհեստների փառատոն Դիլիջանում
Դիլիջանում անցկացվող արվեստի եւ արհեստների փառատոնը նպաստում է տարածաշրջանի արվեստի եւ արհեստների, այդ թվում, դեկորատիվ արվեստի, խեցեգործության, դարբնագործության, փայտամշակման եւ ազգային խոհանոցների զարգացմանը:
Հացի փառատոն
Հացի փառատոնի ընթացքում իբրև պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային կարևոր բաղադրիչ` ներկայացվում է հացը տարբեր դրսևորումներով և գործառույթներով՝ վկայություններ...
Երկնքից երեք խնձոր ընկավ․․․ հեքիաթասացության և բարբառի փառատոն
«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի ամենամյա մրցույթ-փառատոնի ծրագիրը միտված է հեքիաթասացության, բանավոր խոսքի մշակույթի
Թաղիքի փառատոն Գավառում
Փառատոններն անցկացվում են այն վայերում, որտեղ ամենից շատ են պահպանվել թաղիքագործության ավանդույթները: Առաջին փառատոնը Գավառում տեղի ունեցավ: Իսկ Լոռիում, օրինակ, շատ քիչ հետքեր կան, բայց աստիճանաբար Հայաստանի բոլոր վայրերում էլ կանցկացվեն միջոցառումներ
Տոլմայի համահայկական փառատոն
<<Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և Պահպանման>> Հ/Կ-ն ամեն տարի, սկսած 2011թ-ից կազմակերպում է Տոլմայի Համահայկական Փառատոնը: Նպատակներն են աշխարհին ավելի ճանաչելի դարձնել Տոլման, կազմակերպել համահայկական տոն, հավաքագրել մոռացված կամ քիչ կիրառելի բաղադրությամբ տոլմաների տեսակները:
Գաթայի փառատոն
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է գաթայի, ինչպես նաև գյուղին բնորոշ բազմազան կերակրատեսակների ու բարիքների համտես, հսկայական գաթայի կտրման արարողություն և հյուրասիրություն, արհեստի և արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, ազգային երգ ու պար:
Հայաստանը խաղաղության խաչմերուկում
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնն արդեն դարձել է ավանդական և իր հաստատուն տեղն ունի ազգային կատարողական արվեստի...
Թթի փառատոն
Թթի փառատոնը ամեն տարի տեղի է ունենում Քարահունջ գյուղում, որտեղ այցելուները մասնակցում են օղու պատրաստման գործընթացի ամեն քայլին՝ սկսած թթի հավաքումից մինչև օղու թորում։
Թթի օղու թորման արարողությանը մասնակցելուց և թորումը սովորելուց հետո այցելուները հայկական երգերի և պարերի ներքո համտեսում են ավանդական ուտեստները։Էրգրի համի հիշողություն
Ավանդական դարձած այս փառատոնի ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ (Նոր Արթիկ, Սուսեր, Զարինջա, Ցամաքասար, Թաթուլ, Արտենի...
Խորովածի համահայկական փառատոն
Խորովածի համահայկական ամենամյա փառատոնն է, որը 2009 թվականից ավանդաբար անց է կացվում Ախթալա քաղաքում, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
Գութան
Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումն է և մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի...
«Վարդավառ» միջազգային փառատոն, ԵԱԴ
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից 2014 թվականից սկսված ամեն տարի կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը, որի նպատակը երիտասարդությանն ու հանրությանը Վարդավառի ծիսակատարությունների ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:
Ձմերուկի փառատոն
Ձմերուկի ամենամյա փառատոնը անցկացվում է Երևանի կենտրոնում։ Կազմակերպվում է ձմերուկի հյուրասիրություն, խաղ-մրցույթներ և համերգային ծրագիր։
«1000 տարվա գյուղամեջ» փառատոն
1000 Տարվա գյուղամեջ փառատոնը նվիրված է գյուղական կյանքին և ավանդույթներին:
Փառատոնի հյուրերը կարող են դառնալ գյուղական կյանքի մասնակիցը՝ մեկ օր մնալով հյուրընկալող ընտանիքի հետ և հետևելով ընտանիքի կյանքին:Էպոսյան օրեր
Փառատոնի նպատակն է ազգային էպիկական ժառանգության պահպանումը, սերունդներին փոխանցումն ու հանրահռչակումը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են բազմաժանր...