ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Բնակավայր և բնակարան

Բնակարանը մարդու գոյության նյութական հիմնական պայմաններից մեկն է, նախատեսված է անբարենպաստ օդերևութաբանական գործոնների (ցուրտ, շոգ, քամի, մթնոլորտային տեղումներ) ազդեցություններից մարդկանց պաշտպանելու, ինչպես նաև հանգստի, աշխատանքային ու կենցաղային կարիքները հոգալու համար։ Բնակարանի տիպերը պայմանավորվում են երկրի արտադրողական ուժերի զարգացման մակարդակով, սոցիալական հարաբերություններով, ընտանեկան կյանքի ձևերով, մշակութակենցաղային ավանդույթներով և աշխարհագրական միջավայրով։