Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնին հրավիրվում են մասնակցելու ավանդական պարի խմբեր

Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնին հրավիրվում են մասնակցելու ավանդական պարի խմբեր

2024 թ. փետրվարի 15-22-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը՝ համագործակցելով Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջության և հնությունների նախարարության հետ, Ասուան նահանգում կազմակերպում է Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնը:
Փառատոնին կարող են մասնակցել 12 անձից բաղկացած ավանդական պարի խմբեր: Եգիպտական կողմը հոգում է մասնակիցների կեցության, ներքին փոխադրումների ծախսերը, ինչպես նաև ապահովում է տեխնիկական սարքավորումներով:
Մասնակից կողմը պետք է հոգա ավիատոմսերի, անհրաժեշտության դեպքում՝ այլ սարքավորումների փոխադրման և բժշկական ապահովագրության ծախսերը:
Փառատոնի մասնակցության հայտերը անհրաժեշտ է լրացնել մինչև 2024 թ. հունվարի 20-ը և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն՝ (+374) 010-599-629 հեռախոսահամարով:

Comments are closed.