«Արփի» բնապատմական արգելոցում իրականացվեց «Դարերի համն ու բույրը» կրթամշակութայ ...
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ
ավանդական երգի-պարի
ամենամյա փառատոն
Հայաստանի ազգային ավանդական երգի-պարի
ամենամյա փառատոն
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
ԱՐԱՐ հայ արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագիր
Ո՞րն է ոչ նյութական
մշակութային Ժառանգությունը
Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։
Ոչ նյութական մշակութային արժեքներ ասելով նկատի են առնվում ժողովրդական բանահյուսությանը, լեզվին, բարբառներին և խոսվածքներին, տեղանուններին, զինանշանային և ազգային այլ խորհրդանիշների բովանդակությանը, ավանդական արհեստներին, ազգային սովորույթներին, ավանդույթներին, տոներին, ծեսերին, հասարակական կենցաղին, վարվեցողության ձևերին և կանոններին, ժողովրդական արվեստին, տնտեսական գործունեությանը, կենսաապահովման մշակույթին, հավատալիքներին, պաշտամունքին, գիտական հետազոտությունների արդյունքներին և մեթոդներին, ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտներին վերաբերող գիտակրթական հաստատություններում, արխիվներում, գրադարաններում, իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ պահվող տեղեկույթը։
Հարգելի գործընկերներ,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանի ստեղծումը միտված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, արժևորմանը, հասարակության մեջ դրա տեղի ու դերի կարևորմանը, ճանաչելիության մեծացմանն ու հանրահռչակմանը:
Շտեմարանի միջոցով համապարփակ տեղեկատվություն է տրվում ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արդի զարգացումների վերաբերյալ՝ նյութեր ներկայացնելով այդ ժառանգության պահպանության, պաշտպանության ու փոխանցման, տարբեր համայնքների մշակութային ժառանգության, ոլորտի մասնագետների, ժառանգության կրողների վերաբերյալ, ինչպես նաև լուսաբանվում են ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի իրավական դաշտի զարգացումները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում իրականացվող գործընթացները, միջազգային համագործակցության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված տարրերի պահպանությանը վերաբերող ծրագրերն և միջոցառումները:
Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունն ու հանրահռչակումը մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է, որն իրականացվում է հանրապետական և միջազգային ծրագրերի միջոցով:
Ալֆրեդ Քոչարյան
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Եղիր Տեղեկացված
Հայտարարություններ
Սպասվող Միջոցառումներ
- 3-23Փետրվար
Հրազդան Թոքմաջյան
- 11Փետրվար
Սուրբ Սարգսի Տոնը
- 25Հունվար
Ասեղնագործության Դաս
- 29Դեկտեմբեր
Մասունքներ Շուշիից
Իրադարձություններ
«Պարի դասավանդումը…
Հայաստանի հունական համայնքների միությունը և «Նիսի» հունական ազգային պարի խումբը ...
«Ձիթենու փառատոն»…
Հոկտեմբերի 17-ին Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում տեղի ունեցավ «Ձիթենու փա ...
«Լճի մարդիկ»…
Ոչ նյութական մշակութային ժառանգության օրը՝ հոկտեմբերի 17-ին, Սևանի մշակույթի տա ...
«Սասունցի Դավիթ…
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը՝ հոկտեմբերի 17-ին, Օրբելի ...
«Օրորէ՜, մամի՜կ»…
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 17-ին նշվեց Ոչ նյութական մշակութա ...
«Վիպական արվեստը…
Հոկտեմբերի 17-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Վիպական արվեստը և ...
«Ինքնության վկայություններ»…
Հայաստանի ազգային պատկերասրահը հոկտեմբերի 17-ին անցկացրեց Ոչ նյութական մշակութա ...
ՈՆՄԺ միջազգային…
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը միացել էր Ոչ նյութական մշակութային ժ ...
««Սասունցի Դավիթ»…
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա ծրագրի շրջանակում հոկտեմբ ...
«Պար առանց…
Օգոստոսի 28-29-ը 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվեց «Պա ...
«Նավասարդ» հայ-իրանական…
Օգոստոսի 10-ին և 11-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի կունենա արդեն ավան ...
«Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելված
«Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածը ստեղծվել է «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։



























